Logo

Articles

Երաշտը մոլեգնում է ԱՄՆ տարածքում

yerasht 4Տապն ու տեղումների բացակայությունը ուժեղ երաշտի պատճառ են դարձել ԱՄՆ-ի տարածքի զգալի մասում. աղետի գոտի է հայտարարվել ավելի քան 15 նահանգ: Ամենաշատը տուժել է Այովա նահանգը: Շատ նահանգներում բերքն ամբողջովին ոչնչացել է տապից, ցամաքել են գետերն ու առուները: Շատ ամերիկացի ֆերմերներ ապահովագրում են իրենց բերքը. ըստ կանխատեսումների՝ ԱՄՆ-ում միլիարդավոր դոլարների ապահովագրական վճարումներ են կատարվելու: Սպասվում է նաեւ սննդամթերքի գների թանկացում: Վաշինգտոնում արդեն պարենային տագնապ է հնչեցվել: Պետությունը 170 մլն դոլարի տավար, թռչնամիս, ոչխարի միս է գնում բանակի համար: Տագնապի ազդանշան է հնչեցվել նաեւ Կալիֆորնիայում, որտեղ նոր քամիներ եւ կայծակ են կանխատեսում: Հրդեհների վտանգ կա Լոս Անջելեսի, Վենտուրայի եւ Սանտա Բարբրայի շրջաններում: Պանդերոսայի շրջանում անտառային հրդեհները արդեն 50 շինություն են ոչնչացրել: Մի շարք շրջաններում հանձնարարվել է տարհանումները շարունակել: Ավելի վաղ տարհանել էին 3500 մարդու: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.