Logo

Articles

Curiosity մարսագնացի առաջին անսարքությունը

Created on Wednesday, 22 August 2012 23:42 Written by AMGA TV

currrios 4NASA տիեզերական գործակալությունը հայտնել է Curiosity-իի առաքելության առաջին անսարքության մասին: Մարսագնացի մոտ փչացել է քամու ցուցիչներից մեկը, որի օգնությամբ սարքը տվյալներ է ստանում կարմիր մոլորակի մակերեւույթի եղանակի մասին: NASA-ի ղեկավարությունն ընդգծում է, որ սա փոքր խնդիր է, քանի որ Curiosity-ին կարող է կատարել բոլոր անհրաժեշտ չափումները, թեեւ հնարավոր է, ոչ այդքան որակով: Դեռեւս հայտնի չի, թե ինչն է անսարքության պատճառ դարձել: Ենթադրվում է, որ ցուցիչները կարող էին տուժել վայրէջքի պահին Curiosity-ի արգելակման համակարգի ռեակտիվ կառուցվածքի մեջ քարեր ընկնելու պատճառով: Curiosity-ն վայրէջք է կատարել Մարս մոլորակի վրա` Գեյլ խառնարանի տարածքում երկու շաբաթ առաջ: Սպասվում է, որ նրա առաքելությունը կտեւի, ամենաքիչը, երկու երկրային տարի:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.