Logo

Articles

Օբամային սպառնում էին

Created on Wednesday, 22 August 2012 23:33 Written by AMGA TV

oooob 3ԱՄՆ-ի գաղտնի ծառայության գործակալները չորեքշաբթի գիշեր ձերբակալել են երկրի նախագահ Բարաք Օբամային հասցեագրված սպառնալից նամակների հեղինակին: Ծառայության ներկայացուցիչ Բրայըն Լիրի խոսքով, հանցագործը 31-ամյա Էնթան Քալիորին է, ով բնակվում է Սիեթլի արվարձաններից մեկում: Վաշինգտոն նահանգի դատախազության ներկայացուցիչ Էմիլի Լանգի խոսքով, կալանավորվածը էլեկտրոնային փոստով սպառնալից նամակներ էր ուղարկում նախագահին: Հաղորդվում է նաեւ, որ ձերբակալության ժամանակ տղամարդը դիմակայություն է ցուցաբերել, գործակալներին սպառնալով որսորդական հրացանով: Նրա բնակարանում կատարվել է խուզարկություն` կասկածելի նյութեր ու զենք հայտնաբերելու նպատակով: Ձերբակալված Քալիորիի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել նախագահ Օբամային ահաբեկելու, ինչպես նաեւ ֆեդերալ գերատեսչության ներկայացուցչի վրա հարձակում իրականացնելու համար: Գործով առաջին լսումները կայացել են այսօր:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.