Logo

Articles

Ռամնին կրկին առաջ է անցել հանգանակությունների չափով

Created on Wednesday, 22 August 2012 14:44 Written by AMGA TV

roooo 5ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռամնին կրկին առաջ է անցել գործող նախագահ Բարաք Օբամայից նախընտրական արշավի հանգանակությունների չափով: Այդ մասին վկայում են ընտրական շտաբերի ներկայացրած հաշվետվությունները: Ըստ այդմ, հուլիսին Ռամնիին եւ նրա կողմնակիցներին հաջողվել է հավաքել 101 մլն դոլար, մինչդեռ Օբամային հաջողվել է հավաքել միայն 75 մլն դոլար: Արդյունքում հանրապետական կուսակցությունն այժմ ունի 186 մլն դոլար, դեմոկրատականը` 124 մլն: Այդ գումարը չի ներառում տարբեր կոմիտեների ծախսերը, սակայն ըստ փորձագետների, Ռամնին այդ հարցում էլ է առաջատար: Միայն օգոստոսի առաջին կեսին Ռամնիի կողմնակիցները քաղքական գովազդի վրա ութ անգամ ավելին են ծախսել, քան Օբամային աջակցող կոմիտեները:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.