Logo

Articles

Հալեպում մարտեր են ընթանում հայկական թաղամասերում

haykakan  4Հալեպի հայկական թաղամասը, ըստ պաշտոնապես չհաստատված տվյալների, անցել է Սիրիայի ապստամբ գրոհայինների վերահսկողության տակ: Հալեպից հակասական տեղեկություններ են ստացվում, քանի որ Սիրիայի կառավարական բանակը փորձում է դիմակայել գրոհայիններին: Որոշ տեղեկություններով, հայկական թաղամասերում վերահսկողությունը ձեռքից ձեռք է անցնում: Այս պահին Հալեպում դժվար են գործում ինտերնետային եւ հեռախոսային կապը, եւ բարդ է կապ հաստատել Հալեպում գտնվող մեր հայրենակիցների հետ: Մեր աղբյուրի փոխանցմամբ, հայերը փակվել են տներում եւ դուրս չեն գալիս փողոց: Կավառարական բանակի եւ ապստամբների միջեւ մարտեր են ընթանում Ջդեյդե հայաշատ թաղամասում, Սուլեյմանիյեի, Միդանի եւ այլ շրջաններում։ Սահակյան ազգային վարժարանին հարող տարածքում, ուր սպանվել է մեկ ճապոնացի լրագրող, եւս երեք լրագրողների ճակատագիր անհայտ է։ 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.