Logo

Articles

ԱՄՆ-ում ամենագողացվող մեքենան

gorr 3Միայն նոր կամ թանկարժեք մեքենաները չէ, որ գողանում են: 2011 թվականին ԱՄՆ-ում ամենագողացված մեքենան եղել է 1994 թվականի արտադրության Honda Accord մակնիշի ավոտմեքենան: Այն ամենագողացված մեքենաների վարկանշային աղյուսակը գլխավորում է 4-րդ տարին անընդմեջ: 1998 թվականի արտադրության Honda Civic-ը վարկանշային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: 3-րդ տեղում 2006թ. արտադրության Ֆորդ Փիքափն է, իսկ նրան հաջորդում են Տոյոտա Քեմրի եւ Դաջ Քարավան մեքենաները: Hot Wheels զեկույցը հրապարակել է Հանցագործությունից ապահովագրման ազգային բյուրոն: Զեկույցի համաձայն` 2011-ին մեքենաների գողությունների թիվը 2010-ի համեմատ 3,3 տոկոսով նվազել է: Բյուրոն հին ավտոմեքենաների գողության միտում է նկատում, այս տարվա վեց ամիսներին գողացվել է 300 հին մեքենա: Նշենք, որ 2011թ. ԱՄՆ-ում 700 000 ավտոմեքենա է գողացվել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.