Logo

Articles

Լոս Անջելեսում չորս հայ է ձերբակալվել

gazzz 3Լոս Անջելեսում չորս հայ է ձերբակալվել` անձնական տվյալների գողացման սխեմային մասնակցելու համար: FBI-ի փոխանցմամբ, խոսքն ավտոլցակայաններում կրեդիտային քարտերի տվյալների գողացման եւ օգտագործման մասին է: Ձերբակալվել են 42-ամյա Վարդան Մկրյանը Թըլուկա Լեյքից, 28-ամյա Վահե Հարությունյանը` Նորթ Հոլիվուդից, 58-ամյա Խաչիկ Քարաբաջաքյանը եւ 24-ամյա Սեդրակ Քարաբաջաքյանը` Օքսնարդից: Երկարատեւ հետաքննությունից հետո, որի արդյունքում հանցախմբի տասնյակ անդամների կամ գործընկերների մեղադրանք էր առաջադրվել, իրավապահները պարզել էին, որ Վարդան Մկրյանը ներգրավված է հանցավոր գործունեության մեջ : Մկրյանը մի քանի ավտոլցակայաններ է տնօրինել Լոս Անջելեսի շրջանում եւ 8 ամիս տեված գաղտնի Հետաքննության ընթացքում իրավապահները նկատել են, թե ինչպես են մեղադրյալները վառելիք գնել մի քանի լցակայաններից` օգտագործելով կրեդիտ քարտերի համարներ, որոնք խարդախությամբ են ձեռք բերել: Սխեման ներառել է 50 զոհի տվյալների գողություն եւ պատճառել է 50 հազ. դոլարի վնաս: Ամբաստանյալները սկզբում կանգնելու են Լոս Անջելեսի շրջանային դատարանի առջեւ: Եթե նրանք մեղավոր ճանաչվեն, նրանց սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.