Logo

Articles

Ողջ է մնացել սարսափելի դեպքից հետո

Created on Tuesday, 21 August 2012 03:08 Written by AMGA TV

Gang 5Բրազիլացի 24-ամյա շինարարը ողջ է մնացել այն բանից հետո, երբ 1,8-մետրանոց մետաղե ձողը վերեւից ընկել է եւ անցել գանգի միջով: Ձողն ընկել է հինգհարկանի շենքի բարձրությունից, ծակել սաղավարտը եւ դուրս եկել աչքերի մեջտեղից: Հինգժամանոց վիրահատությունից հետո Ռիո դե Ժանեյրոյի հիվանդանոցի բժիշկները հաջողությամբ դուրս են բերել երկաթը ձողը երիտասարդի գանգից: Չնայած սարսափելի վնասվածքին` հիվանդի վիճակը կայունացել է եւ նրան սովորական հիվանդասենյակ են տեղափոխել: Նրան հրաշքով է հաջողվել խուսափել մասնակի կաթվածահարումից եւ մեկ աչքից զրկվելուց: Ամենազարմանալին եղել է այն, որ հիվանդանոց տեղափոխվելիս նա ասել է, թե ցավ չի զգում: Բժիշկների խոսքով` միայն երջանիկ պատահականությամբ ձողը չի վնասել ուղեղի` հիմնական ֆունկցիաների համար պատասխանատու հատվածը: Էդուարդո Լեյտեն առնվազն երկու շաբաթ կանցկացնի հիվանդանոցում: Բժիշկների խոսքերով` Լեյտեն հաջողությամբ է տարել վիրահատությունը, դրա բացասկան հետեւանքները չի կրելու եւ գրեթե ցավ չի զգացել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.