Created on Tuesday, 21 August 2012 03:04 Written by AMGA TV
Ոստիկանները սարսափելի գտածո են արել Տորոնտոյի մերձակայքում: Մարմնի առանձին մասեր, երկու ձեռք, գլուխ եւ ոտք, հայտնաբերվել են գետում` Միսիսոգա քաղաքից ոչ հեռու: Զոհի ինքնությունը դեռ չի պարզվել: Առայժմ անհայտ է` արդյոք դրանք պատկանում էին նույն մարդուն, թե ոչ: Դա հնարավոր է պարզել միայն փորձաքննության արդյունքում, սակայն իրավապահները հակված են կարծել, որ դրանք նույն մարդուն են պատկանում: -Ելնելով հանգամանքներից եւ հաշվի առնելով ընդհանուր պատկերը, մեծ է հավանականությունը, որ դրանք մեկ մարմնի մասեր են: Ոստիկանության ներկայացուցիչները պնդում են, որ հանցագործությունը որեւէ կապ չունի կանադացի պոռնոդերասան Լուկա Մանտոյայի գործին: Վերջինս սպանել էր չինացի ուսանողին եւ մնացորդներն ուղարկել էր քաղաքական կուսակցությունների գրասենյակներ: Մանտոյային հետախուզել եւ հայտնաբերել էին Բեռլինում: