Logo

Articles

Նշանավոր ռեժիսորն ինքնասպան է եղել

Scott 4Նշանավոր բրիտանացի ռեժիսոր Թոնի Սքաթը՝ ռեժիսոր Ռիդլի Սքաթի կրտսեր եղբայրը, ինքնասպանություն է գործել Կալիֆոռնիայում՝ ցած նետվելով Լոս Անջելեսի Վինսընթ Թամըսի կամրջից: Մոտակա ավտոկայանատեղում հայտնաբերվել է 68-ամյա Սքաթի մեքենան, որում հետմահու նամակ է հայտնաբերվել, սակայն բովանդակության մասին չի հաղորդվում: Թոնի Սքաթը ծնվել է 1944 թվականի հունիսի 22-ին Մեծ Բրիտանիայում: Նրա գործունեությունը սկսվել է 16 տարեկանից, երբ ավագ եղբայրը` Ռիդլի Սքաթը նրան առաջարկել է նկարահանվել իր կարճամետրաժ ֆիլմում: Այնուհետեւ նա կենտրոնացել է գովազդի վրա, իսկ 70-80 -ականներին Սքաթը տեղափոխվել է Հոլիվուդ եւ սկսել է համագործակցել MGM ընկերության հետ: 68-ամյա Սքաթը կինոռեժիսորի կարիերան սկսել էր 1983-ից՝ հիմանականում Հոլիվուդում: Նա նկարահանել է 16 ֆիլմ, որից հայ հանդիսատեսին առավել հայտնի են Ամպրոպի օրերը՝ Թամ Քրուզի եւ Պետության թշնամին ՝ Ուիլ Սմիթի մասնակցությամբ: Նրա ստեղծած ֆիլմերից նշանավոր են Լավագույն հրաձիգ, Լրտեսական խաղեր ֆիլմերը: Էկրաններին հայտնված Սքաթի վերջին գործը դարձել է Անկառավարելին ֆիլմը, 2010 թվականին: Էնթընի Սքաթը աշխատել է այնպիսի նշանավոր դերասանների հետ ինչպիսիք են Դենզըլ Վաշինգտոնը,Դեւիդ Բոուինը, Թամ Քրուզը, Հերի Օլմընը: Թոնի Սքաթը ֆրանսահայ երկգչուհի Սիլվի Վարդանի երկրորդ ամուսինն է եղել: Եվ քանի որ Սիլվի Վարդանը երեխա չեր կարող ունենալ, զույգը ժամանակին մի բուլղարացի աղջկա էր որդեգրել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.