Logo

Articles

Նոր Օռլեանում ոստիկանների են գնդակահարել

Created on Saturday, 18 August 2012 01:25 Written by AMGA TV

luisian 3Երեկ առավոտյան Լուիզանա նահանգի Նոր Օռելան քաղաքում տեղի ունեցած հրաձգության պատճառով երկու ոստիկան է սպանվել: Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ անհայտ անձը չբացահայտված պատճառներով կրակ է բացել կողմնային ճանապարհի օժանդակ գծի վրա աշխատող ոստիկանի ուղղությամբ: Ոստիկանը վիրավորվել է, վկաները օգնություն են կանչել` հեռախոսով նկարագրելով մեքենան, որը արագ հեռացել է դեպքի վայրից: Ոստիկանությունը հետեւել է մեքենային մինչեւ մոտակայքում գտնվող զբոսայգի: Այնտեղ ոստիկանները հարցաքննել են բեռնատարներից մեկի երկու կասկածյալ ուղեւորներին: Այդ պահին բեռնատարից դուրս է եկել դեպքի երրորդ մասնակիցը եւ կրակ է բացել շերիֆի ներկայացուցիչների նկատմամբ: Երկու ոստիկանները սպանվել են: Պատասխան կրակով ոստիկանությունը կարողացել է վիրավորել երկու հանցագործների, իսկ հետո տեղում ձերբակալել 5 մարդ: Ձերբակալվել է եւս երկու ոստիկան: Շերիֆի օգնականներից մեկը վիրահատվել է, եւ ըստ բժիշկների նրա կյանքին ոչինչ չի սպառնում: Լուիզանայի նահանգապետը սգո օր է հայտարարել, վարչական շինությունների վրայից իջեցվել են պետական դրոշները:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.