Logo

Articles

Բայդենը քննադատությունների թիրախում

bayyyd 4ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդընը հայտնվել է խիստ քննադատության թիրախում, երբ Վըրջինիա նահանգի Դենվիլ քաղաքում իր ելույթի ընթացքում, խոսելով ապագայի մասին, ասել է, թե գալիք նախագահական ընտրություններում հանրապետականների հաղթանակի դեպքում նրանք նորից ձեզ կշղթայեն: - Նախագահ դառնալուց հետո առաջին հարյուր օրվա ընթացքում արդեն Ռամնին ցանկանում է թույլատրել խոշոր բանկերին սեփական կանոններ հաստատել՝ ազատել Ուոլ-ստրիտը շղթաներից: Եվ այդ ժամանակ նրանք ձեզ կրկին կշղթայեն,- ասելէ Բայդընը: Ի դեպ ունկընդիրների թվում եղել են բազմաթիվ աֆրոամերիկացիներ: Հանրապետականները ռասիստական են անվանել փոխնախագահի արտահայտությունը: Նախագահ Օբաման սակայն սատար է կանգնել Բայդընին՝ հստակ նշելով, որ մտադրված չէ փոխել քաղաքական իր գործընկերոջը: Բայդընը նկատի ուներ միայն մեկ բան. Որ ամերիկացիները, կհայտնվեն շատ ավելի վատ վիճակում, եթե չեղյալ հայտարարվեն Ուոլ-սթրիթը կարգավորող օրենքները, ինչպես առաջարկում է մյուս կողմը, - ասել է Օբաման:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.