Logo

Articles

Ֆիլիպիններում արեւադարձային փոթորիկ է մոլեգնում

jrherer 9 Ֆիլիպինների հյուսիսում մոլեգնող արեւադարձային փոթորիկի զոհ են դարձել 7 մարդ, եւս մի քանի մարդ համարվում է անհայտ կորած: Helen արեւադարձային փոթորիկը (միջազգային դասակարգմամբ` Kai-Tak ) անցել է Ֆիլիպինների կենտրոնական Լուսոն կղզու վրայով: Տարրերային աղետը ավերել է 14 ճանապարհ եւ կամուրջ, ավելի քան 2,5 հազար մարդ ստիպված են եղել լքել իրենց տները: Մոլեգնող աղետից ընդհանուր առմամբ տուժել են 20 հազար մարդ: Միաժամանակ, վերջին տվյալներով, Մանիլայի տարածքում սկսված ջրհեղեղների զոհ է դարձել մայրաքաղաքի ավելի քան 102 բնակիչ, անհայտ կորած են համարվում տասնյակ բնակիչներ: Անցյալ շաբաթվա մեջ ընդամենը երկու օրվա ընթացքում Ֆիլիպինների մայրաքաղաքում տեղացել են մեկ ամսվա չափաբաժնից ավելի տեղումներ, ինչի արդյունքում ջուրը ամենաբարձր հատվածներում խորտակել է 12 միլիոն բնակչությամբ հսկա մեգապոլիսի տարածքի կեսը: Տարերային աղետների Ազգային խորհրդի գնահատականով, մայրաքաղաքում եւ հարակից շրջաններում աղետից տուժել են մոտ 4,2 միլիոն բնակիչ, իսկ ժամանակավոր էվակուացիոն կենտրոններում գտնվում են մոտ 1 միլիոն փախստականներ: Ջրհեղեղները ամբողջությամբ ոչնչացրել են 3,3 հազար տներ եւ վնասվել է եւս 9,3 հազար շինություններ, ավերվել են տասնյակ ճանապարհներ եւ կամուրջներ:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.