Logo

Articles

Ռումբի ահազանգ

Aeroflot 4Աէրոֆլոտ ավիաընկերության Նյու Յորք-Մոսկվա չվերթ իրականացնող  ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Իսլանդիայում` պայթյունի վտանգի պատճառով:

Ոստիկանությունն ահազանգ էր ստացել, որ Նյու Յորք-Մոսկվա չվերթ իրականացնող  ինքնաթիռը կպայթի Շերեմետեւո օդանավակայանում վայրէջքի պահին:

Անհայտ անձը հայտնել էր, որ ինքնաթիռի սրահում գտնվում են պայթուցիկ 5 ճամպրուկ: Աէրոֆլոտ-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Ռեյկյավիկում, բոլոր ուղեւորները տարրահանվել են: Ներկայումս ինքնաթիռի սրահում են գտնվում պայթյունավտանգ սարքավորումների մասնագետները, ովքեր զննել են ինքնաթիռն ու ոչինչ չեն հայտնաբերել: Դեռեւս հայտնի չէ, երբ է ինքնաթիռը մեկնելու Մոսկվա: Զուգահեռաբար ամերիկյան իրավապահները սկսել են պայթյունի մասին անանուն զանգի հեղինակների փնտրտուքը:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.