Logo

Articles

Դատարանի հայ աշխատակցին ձերբակալել են

nune 4Լոս Անջելեսի Դաշնային դատարանի աշխատակից, 35-ամյա Նունե Գեւորգյանին մեղադրանք է ներկայացվել գաղտնի փաստաթղթերի արտահոսքի մեջ։ Los Angeles Times-ը վկայակոչելով Հետաքննությունների դաշնային բյուրոյին, հայտնում է, որ Նունե Գեւորգյանն ու նրա ամուսին Հովհաննես Կոշկարյանը ձերբակալվել են օգոստոսի 14-ին։ Նրանց մեղադրանք է առաջադրվել արդարադատության խոչընդոտ հանդիսանալու մեջ։ Դաշնային իշխանությունների կարծիքով, Գեւորգյանը կարդացել է մեղադրական կնքված ակտերը 2011թ. փետրվարին ոստիկանական գործողություններից առաջ եւ հայտնել հանցագործության մեջ մեղադրվող անձանց: Իրականացված ռեյդերի արդյունքում ձերբակալվել է Armenian Power անունը կրող խմբի 70 անդամ։ Մեղրադրական գործերի մեծ մասը կապված է եղել կիբերհանցագործությունների հետ։ Մեղադրյալներից մեկը, հույսով, որ մեղադրանքը կմեղմեն, ասել է, թե ոստիկանական ռեյդերի մասին ձերբակալվածներից մի մասը նախապես տեղյակ են եղել։ 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.