Logo

Articles

Հիպերձայնային հրթիռի փորձարկումն ավարտվել է անհաջողությամբ

Հիպերձայնային անօդաչու թռչող ապարատի փորձարկումը, որն ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը կատարել են Խաղաղ օվկիանոսի վրա, trichq 4ավարտվել է անհաջողությամբ: Այս մասին հաղորդել է Օհայոյի նահանգի Ռայթ Փատերսըն ռազմաօդային կայանի գիտական լաբորատորիայի ներկայացուցիչը: Նա պարզաբանել է, որ կառավարվող կայունարարի համակարգում անսարքությունները թույլ չեն տվել միացնել ռեակտիվ շարժիչը: Նրա խոսքով՝ դրա պատճառով X-51A Waverider անվանումն ստացած ապարատի թռիչքն ընդհատվել է: Ինքնաթիռից առանձնանալուց 16 վայրկյան անց ապարատը կորցրել է կառավարումն ու մասնատվել` ընկնելով Խաղաղ օվկիանոսի ջրերը: X-51A հիպերձայնային անօդաչու թռչող ապարատի հերթական փորձարկումը, որը կարող է զարգացնել ժամում 5,8 հազար կիլոմետր արագություն, տեղի է ունեցել օգոստոսի 14-ին: Ըստ կոնստրուկտորների մտահղացման՝ X-51A-ն պետք է դառնա այն անօդաչու թռչող ապարատների նախատիպը, որոնք կարող են հաշված րոպեներում հրթիռային զենքը հասցնել նպատակին, ինչպես նաեւ հիպերձայնային մարդատար ինքնաթիռների նախատիպը: Վերջին տասնամյակում Պենտագոնը նման ապարատների ստեղծման ծրագրերի վրա ծախսել է շուրջ 2 միլիարդ դոլար: Մինչ օրս անցկացվել են X-51A Waverider-ի 3 փորձարկումներ: Առաջինը, որն իրականացվել է 2010 թվականին, համարվել է 95 տոկոսով բարեհաջող: Երկրորդ փորձարկումն անցկացվել է 2011-ին` անհաջող: Boeing ընկերությունը, որը զբաղվում է X-51A-ի մշակմամբ, ստեղծել է հրթիռի 4 նախատիպ: 4-րդ հրթիռի փորձարկման ժամկետը դեռեւս հայտնի չէ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.