Logo

Articles

Օքսնարդում ոստիկանները կասկածյալի են գնդակահարել

oxnarrrd 7Ոստիկանները գնդակահարել է կասկածյալին, ով սպառնալիք է ստեղծել իրավապահների համար: Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան, Օքսնարդում: Ոստիկանությունն ահազանգ է ստացել 300 block of South H Street-ում զինված տղամարդու առկայության մասին: Երբ իրավապահները ժամանել են, 36-ամյա Մայքլ Մահոնին զենքը պահել է իր գլխին: Սակայն այնուհետ նա փախուստի է դիմել դեպի հարեւանի տուն: Այնտեղից կրակոց է լսվել, եւ իրավապահները ստիպված են եղել կրակել Մահոնիի ուղղությամբ: Կասկածյալին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է: Միջադեպի հետեւանքով այլ անձինք չեն տուժել, քննիչները հետաքննություն են սկսել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.