Logo

Articles

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուղղաթիռ է ընկել

urratir 5ՆԱՏՕ-ն հայտնել է Աֆղանստանի հարավում դաշինքի ուղղաթիռներից մեկի վթարի ենթարկվելու մասին: Վթարին զոհ է գնացել 11 զինծառայողներ: Հյուսիսատլանտյան դաշինքի հաղորդագրության համաձայն, հինգշաբթի օրը տեղի ունեցած վթարի պատճառով զոհվել է ամերիկացի 7 զինծառայող: Վթարին զոհ է գնացել նաեւ Աֆղանստանի զինված ուժերի երեք ծառայող եւ մեկ թարգմանիչ: Վթարի պատճառները դեռեւս հայտնի չեն, անցկացվում է հետաքննություն: Լրացուցիչ որեւէ տեղեկություն ՆԱՏՕ-ն դեռեւս չի տրամադրել: Հիշեցնենք, որ Աֆղանստանի Վարդակ նահանգում անցյալ տարի զինյալների կողմից խփված Չինուկ տեսակի ուղղաթռի կործանման պատճառով զոհվել էր Միացյալ Նահանգների զինված ուժերի 30 ծառայող:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.