Logo

Articles

Գեներալը մեղադրվում է բյուջետային գումարները վատնելու մեջ

Word 7Բյուջետային հարյուր հազարավոր դոլարներ սեփական նպատակների համար ծախսելու մեջ է կասկածվում չորսաստղանի գեներալ Ուիլյամ Ուորդը: Եթե նրա նկատմաբ մեղադրանքները հաստատվեն, ապա նրան սպասվում է ամոթալի հրաժարական, կոչումի իջեցում եւ թոշակային կուտակումների մասնակի կորուստ: Վատագույն դեպքում նրա դեմ քրեական գործ կարող է սկսվել: Նրան մասնավորապես կասկածում են` ռազմական ինքնաթիռներն իր ընտանիքի անդամների տեղափոխման համար օգտագործելու եւ շքեղ հյուրանոցների վրա բյուջեի գումարները ծախսելու մեջ: Ներկա դրությամբ ամփոփիչ զեկույցն ուսումնասիրվում է ռազմական փաստաբանների կողմից, այնուհետեւ այն կհայտնվի Լիոն Պանետայի սեղանին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.