Logo

Articles

Enterprise-ը մտավ Պարսից ծոց

enterprise 6Արաբական ծովում պարեկություն կատարող ամերիկյան Enterprise ատոմային ավիակիրը, հրթիռային հածանավի եւ էսկադրոնային ականակրի ուղեկցությամբ, մտել է Պարսից ծոց: Պենտագոնն այս տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատել, սակայն, ինչպես հաղորդում են Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային նավատորմից, ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակրի հարվածային խմբին միացել է բրիտանական Diamond էսկադրոնային ականակիրը, որը վերջես էր մտել Պարսից ծոց՝ պարեկության համար: Ամերիկյան նավերի հետ բրիտանական էսկանդրոնային ականակիրը մշակում է հավանական հակառակորդի ավիացիայից ավիակրի խմբի հակաօդային պաշտպանության գործողությունների ծրագիր: Այս պահին Արաբական ծովում ռազմական պարեկությունը շարունակում է ԱՄՆ ռազմածովային ուժերի ականակրային հավածային խումբը՝ Էյզենհաուեր ատոմային ավիակրի գլխավորությամբ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.