Logo

Articles

Բրոկերին սպառնում է 155 տարվա ազատազրկում

broker 8Peregrine Financial Group բրոկերային ընկերության հիմնադիր եւ ղեկավար Ռասըլ Վեիզընդորֆին ներկայացվել է ֆինանսական կարգավորիչներին ոչ ստույգ հաշվետվություն ներկայացնելու մեղադրանք: Reters-ի փոխանցմամբ` առավելագույն հնարավոր պատիժը կարող է կազմել 155 տարվա ազատազրկում եւ 7.75 միլիոն դոլարի տուգանք: Նշենք, որ Ռասըլ Վեիզընդորֆը ձերբակալվել էր հուլիսի կեսերին: Ձերբակալությունից մի քանի օր առաջ նա փորձել էր ինքնասպանություն գործել` թողնելով գրություն, որում պատմել է, թե ինչպես 20 տարի շարունակ ոչ ստույգ տեղեկատվություն է ներկայացրել հաճախորդներին եւ կարգավորիչ մարմիններին PFGBest-ի ֆինանսական վիճակի մասին: Մեքենայությունների միջոցով նա յուրացրել է ավելի քան 200 միլիոն դոլար: Վեիզընդորֆի նախկին հաճախորդները կարծում են, որ նա արժանի է ամենախիստ պատժի: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.