Logo

Articles

Բանկի կողոպտչին սպանել են

bankr 8Ոստիկանությունը Ֆոլսըմում կրակել եւ սպանել է բանկի կողոպուտների մեջ կասկածվող անձին տեւական հետապնդումից հետո: Ոստիկանները ստիպված են եղել կրակ բացել, երբ փախչող կողոպտիչը ներխուժել է տներից մեկը եւ սպառնալիք ստեղծել քաղաքացիական անձանց համար: Կասկածյալը փախել է ավտոկանգառից եւ նրան հետապնդել են մի խումբ ոստիկաններ: Իրավապահները վերջինիս կասկածել են բանկի կողոպուտի մեջ: Սպանվածի անունը չի հաղորդվում` նախաքննության շահերից ելնելով, ոստիկանությունը հետաքննություն է սկսել` պարզելու դեպքի հանգամանքները:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.