Logo

Articles

ԱՄՆ-ում անտառային հրդեհների օջախները գերազանցել են 80-ը

omefi 7Միացյալ Նահանգների տարածքում ներկայումս գրանցվել է անտառային հրդեհների ավելի քան 80 օջախ: Ամենախոշորները երկրի արեւմուտքում են: Երկրի արեւմուտքում ներկայումս հրդեհի 62 օջախ կա: Հրդեհը մի քանի տասնյակ շինություններ է ոչնչացրել: Զոհվել է մեկ հրշեջ: Առավել դրամատիկ իրավիճակ է Վաշինգտոն նահանգում, որտեղ վերջին երկու օրերի ընթացքում կրակն իր տիրապետության տակ է առել 107 քառակուսի կմ տարածք: Հրդեհի արագ տարածմանը նպատասում են շոգ եւ չորային եղանակը եւ ուժեղ քամին: Այրվել է 60 տուն: Տարհանվել են 500 ընտանիքներ: Հրդեհը տեղայնացնել դեռեւս չի հաջողվում: Խոշոր հրդեհը, որի մակերեսը կազմում է 1700 քառակուսի կմ, արդեն 10-րդ օրն է` իր դիրքերը չի թուլացնում Նեվադա եւ Օրեգըն նահանգների սահմանին: Հրդեհի դեմ պայքարում են 750 հրշեջներ: Ավիատեխնիկայի կիրառմամբ հնարավոր է եղել կասեցնել կրակի անվերահսկելի տարածումը: Սան Ֆրանցիսկո քաղաքի շրջանում հրդեհը ոչնչացրել է 7000 հազար ակր անտառային տարածք: Աղետի գոտուն մոտ գտնվում են 500 քոթեջներ եւ բնակելի բարձրահարկ շինություններ: Տեղի բնակիչների մեծ մասը ինքնակամ լքել է տները, հրդեհաշիջման աշխատանքները դժվարանում են շոգ եւ չոր եղանակի պատճառով: Կրակը սպառնում է նաեւ ազգային արգելոցներին, օրինակ Լասսենին եւ Ջաշուա Թրիին: Դա հանգեցրել է ճանապարհների եւ տուրիստական ճամբարների փակմանը: Հրդեհներ են նաեւ Ռիվըրսայդ շրջանում, բնակիչներից մեկը լուրջ այրվածքներ է ստացել եւ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, եւս երկու հրշեջներ թեթեւ վնասվածքներ են ստացել: Այրվել է 2 հազար ակր տարածք: Հրդեհներ են նաեւ Կոլորադոյում եւ Նյու Մեքսիկոյում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.