Logo

Articles

Թենեսիում ինքնաթիռներն իրար են բախվել

inqna 6Թեննեսի նահանգի Նեշվիլլ քաղաքի միջազգային օդանավակայանում բախվել են երկու ինքնաթիռներ: Միջադեպը տեղի է ունեցել աշխատանքային օրվա թեժ պահին: Մասնավոր մարդատար օդանավը, վայրէջքից հետո գետնավարելով դեպի կայանման վայր, մխրճվել է թեթեւաշարժիչ ինքնաթիռի մեջ: Չնայած այն բանին, որ հարվածը շատ ուժեղ չի եղել, երկու օդանավերն էլ վնասվածքներ են ստացել: Տուժածների մասին չի հաղորդվում: Դաշնային ավիացիոն վարչությունը հետաքննություն է սկսել` պարզելու վթարի հանգամանքները: Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Վաշինգտոնի՝ Դալեսի անվան միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել համանման արտակարգ պատահար: Դեպի թռիչքագոտի գետնավարելիս Լյուֆտհանզա ընկերության A-330 աերոբուսը, որը մեկնում Էր Մայնի Ֆրանկֆուրտ, թեւով թեթեւակի դիպել էր ոչ մի մեծ տուրբապտուտակային ինքնաթիռի պոչին, որը ժամանել էր Փիտսբուրգից:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.