Logo

Articles

Մուսուլմանների հայցը մերժվել է

merj 6Դաշնային դատարանը մերժել է Կալիֆոռնիայի հարավում մուսուլմանների կողմից FBI-ի դեմ ներկայացված հայցը: Հայցվորները հատուկ ծառայություններին մեղադել են իրենց անօրրինական կերպով հետեւելու մեջ: Հիմնավորելով մերժումը՝ դատավոր Քորմաք Քարնին խոստովանել է, որ չէր ցանկանա մերժել հայցվորներին, սակայն ստիպված է եղել դա անել, քանի որ օպերատիվ տեղեկատվության բացահայտումը դատավարության ընթացքում կարող էր սպառնալիքի տակ դնել երկրի անվտանգությունը: Միաժամանակ, դատավորը չի փակել գործը՝ գործում պատասխանողներ նշանակելով FBI մի շարք աշխատակիցների: Ինչպես հաղորդում է Reuters-ը, խոսքը բյուրոյի 5 ներկա եւ նախկին գործակալների մասին է, որոնց անունները նշվում են նաեւ հայցում: Օրընջ շրջանի մուսուլմանների անունից հայցը ներկայացվել էր 2011 թ. փետրվարին: Հայցվորների կարծիքով՝ FBI-ը խախտել է մուսուլմանների իրավունքները՝ նրանց համայնք ուղարկելով իր գործակալ, նախկին դատապարտյալ Քրեգ Մոնթեյլին: Բյուրոյի առաջադրանքով՝ նա պետք է տեղեկություն հավաքեր տեղի մահմեդականների նախասիրությունների մասին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.