Logo

Articles

Իր սերը գարեջրի հանդեպ Օբաման երբեք չի թաքցրել

garej 5Սպիտակ տան քաղաքական փոքր գաղտնիքներից մեկը բացահայտվել է երեկ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Օհայո նահանգի ընտրողների հանդիպման ժամանակ: Պարզվել է, որ նախագահը ոչ միայն շարունակում է իր մայրաքաղաքային նստավայրում գարեջուր պատրաստել, այլեւ դրանով զինվում է երկրի տարածքով իր նախընտրական շրջագայության ընթացքում: Այն մասին, որ Օբաման իր փողերով գնել եւ Սպիտակ տանն է տեղադրել մինի-գարեջրատուն, ամբողջ աշխարհն իմացավ նախորդ տարվա աշնանը, երբ նախագահն իր գարեջրով հյուրասիրեց հերոսության համար պարգեւատրված սերժանտին: Այժմ հայտնի է դարձել, որ տնային գարեջրի արտադրությունը հաջողությամբ հաղթահարել է համաշխարհային տնտեսական ճգնաժամը եւ նախկինի պես ուրախացնում է ԱՄՆ-ի առաջին ընտանիքին: Երբ Օհայոյի Նոկսվիլլ փոքրիկ քաղաքի բնակիչներից մեկն Օբամային, ով այնտեղ էր նախընտրական քարոզչության նպատակով, հարցրել է, թե ինչ վիճակում է Սպիտակ տան գարեջրատունը, Օբաման օգնականներին խնդրել է ավտոբուսից բերել մեկ շիշ եւ այն նվիրել է հարց տվողին: Իր սերը գարեջրի հանդեպ Օբաման երբեք չի թաքցրել: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.