Logo

Articles

Գլենդելում կարգելեն ծխելը նույնիսկ սեփական բնակարանում

snosmoke 5Գլենդելի քաղաքային խորհուրդը մտադիր է վերանայել բազմաբնակարան շենքերում ծխելը սահմանափակելու մի շարք տարբերակները` այն առհասարակ արգելելուց մինչեւ սահմանափակում որոշակի հատվածներում: Ծխելը բազմաբնակարան շենքերում նախկինում արգելվել է կալիֆոռնիական այլ քաղաքներում, ինչն, իհարկե, առաջացրել է բնակիչների դժգոհությունը: Փասադինայում բնակարաններում ծխելու արգելքը ուժի մեջ կմտնի հաջորդ տարվանից, իսկ Սանտա Մոնիկայում օրենքն ընդունվել է անցած ամիս: Ներկայումս Գլենդելում արգելված է ծխելը պատշգամբում` պատուհանից 20 ոտնաչափ շառավղով դուրս գտնվող հատվածում: Քաղխորհդի որոշ անդամներ հայտնել են, որ բողոքներ են ստացել բնակիչներից այն մասին, որ հարեւանի ծխախոտի ծուխը իրենց տուն է մտնում պատուհաններով եւ օդանցքներով: Նմանօրինակ տհաճություն է ապրել նաեւ քաղխորհրդի անդամ Արա Նաջարյանը: Խորհուրդը պետք է վերանայի նաեւ նարգիլեի օգտագործման սահմանափակումները: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.