Logo

Articles

Ֆրանսիայի հյուսիսում անկարգություններ են եղել

ankarg 5Օգոստոսի 14-ի գիշերը լուրջ անկարգություններ են տեղի ունեցել Ֆրասիայի հյուսիսում գտնվող Ամյեն քաղաքում: Բախման արդյունքում տուժել է 16 ոստիկան: Ընդհանուր առմամբ անկարգությունները զսպելու գործին մասնակցել է ոստիկանության 150 աշխատակից: Անկարգություններին մասնակցել են ավելի քան 100 երիտասարդներ: Նրանք իրավապահների ուղղությամբ նետել են տարբեր առարկաներ: Խուլիգաններն այրել են մանկապարտեզը, երիտասարդական մարզական կենտրոնը, տասնյակ ավտոմեքենաներ, հարձակվել են հրշեջների վրա: Անկարգությունները տեւել են մի քանի ժամ: Երիտասարդները նաեւ կրակոցներ են արձակել: Արդյունքում անկարգությունների մասնակիցներից ոչ մեկին հնարավոր չի եղել բռնել: Անկարգությունների պատճառների մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ: Ներքին գործերի նախարարության մի շարք աշխատակիցներ լուրջ վնասվածքներ են ստացել: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, թե Ներքին գործերի նախարար Մանուել Վալսը մեկնել է Ամյեն: Իշխանությունները նաեւ հայտարարել են մեղավորներին խստորեն պատժելու պատրաստակամության մասին: Ամյենում ոստիկանների հետ բախումներ լինում են վերջին ամիսներին պարբերաբար:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.