Logo

Articles

Ամենազիլ շերիֆը խտրական վերաբերմունք չունի

arpaiio 6 Արիզոնա նահանգի Մարիկոպա շրջանի շերիֆ Ջո Արփայոի դեմ դատական վարույթի շրջանակներում նրա փաստաբանները Ֆինիկսի դաշնային դատարան են ներկայացրել իրենց գրավոր եզրափակիչ խոսքը: Դատապաշտպանների կարծիքով՝ հայցվորները չեն կարողացել ապացուցել, որ Արփայոի բաժինը խտրական վերաբերմունք ունի լատինամերիկացիների նկատմամբ: Արփայոյի դեմ հայցը դատարան էին ներկայացրել 5 լատինամերիկացիներ, ովքեր 2007-ի հունվարին կալանավորվել, հարցաքննվել կամ խուզարկվել են շերիֆի բաժնի տեսուչների կողմից: Տուժածները հայտարարել են, որ շերիֆի օգնականները լատինամերիկացի բնակիչների նկատմամբ կանխակալ մոտեցում ունեն, հատկապես այն ժամանակ, երբ խոսքը երթեւեկության միջոցների ստուգմանն է վերաբերում: Դատական նիստերը ձգվել են 7 օր, առանց ատենակալների եւ ավարտվել են օգոստոսի 2-ին: Պաշտպանության կողմի փաստերի համաձայն՝ հայցվոր Օրտեգա Մելենդրեսի մեքենան կանգնեցնող ավտոտեսուչը չի տեսել եւ չի իմացել, թե ինչ ռասայի մարդիկ են եղել ուղեւորները: Ավտոմեքենան կանգնեցվել է արագությունը գերազանցելու պատճառով: Արփայոյի ներկայացուցիչները վստահ են, որ վկաների առաջ քաշած իրավիճակներից եւ ոչ մեկում չկան խտրական մտադրությունների ապացույցներ: Շրջանային դատավորը Ֆինիկսում կուսումնասիրի շերիֆ Արփայոյի կողմից իրականացվող քաղաքականությունը եւ գործելակերպը` գործընթացի մասնակիցների կողմից եզրափակիչ խոսքի վերաբերյալ անհամաձայնություն ստանալուց մեկ շաբաթ հետո: Ամենազիլ շերիֆ մականունը ստացած Ջո Արփայոն ԱՄՆ-ում հայտնի է դարձել նախագահ Օբամայի ընտրվելու հանգամանքը անօրինական ճանաչելու իր պնդումներով:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.