Logo

Articles

ԱՄՆ-ում մահացել է սոխի դաշտի մարդասպանը

Created on Wednesday, 15 August 2012 01:04 Written by AMGA TV

Sokh 4Կալիֆորնիա նահանգի բանտում 79 տարեկանում մահացել է սոխի դաշտի հանցագործը: Գրեգըրի Փաուելը բանտում մնացել է մոտ 50 տարի՝ 1963 թ. ոստիկան Յեն Քեմբըլի առեւանգման եւ սպանության համար: Նա ներում է խնդրել 11 անգամ, սակայն անգամ նրա վերջին խնդրանքը չի բավարարվել՝ չնայած մահացու հիվանդությանը: Associated Presse-ի փոխանցմամբ, Փաուելը մահացել է քաղցկեղից բանտի հիվանդանոցում: 1963թ. մարտին Փաուելին եւ Ջիմի Լի Սմիթին երկու ոստիկաններ կանգնեցրել էին երթեւեկության կանոնների խախտման համար: Դուրս գալով մեքենայից՝ նրանք ատրճանակի սպառնալիքով զինաթափել էին ոստիկաններին եւ պատանդ վերցրել: Հանցագործները որոշել են ազատվել պատանդներից: Սպաներին նրանք տարել են սոխի դաշտ, որտեղ Փաուելը սպանել է նրանցից մեկին, իսկ մյուսին հաջողվել է փախչել: Ձերբակալվելուց հետո Փաուելը եւ Սմիթը դատապարտվել են մահապատժի, բայց հետո այն փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.