Logo

Articles

Հորմուզի նեղուցում բախվել են ամերիկյան հրթիռակրին

Created on Tuesday, 14 August 2012 04:33 Written by AMGA TV

navy 7Հորմուզի նեղուցի մուտքի մոտ ` օգոստոսի 12-ին բախվել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի Porter հրթիռակիր նավն ու Պանամայի դրոշի տակ նեղուց դուրս եկած ճապոնական Օտովասան լցանավը: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 12-ի գիշերը, ժամը 1-ի սահմաններում: Ըստ ԱՄՆ Ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի շտաբի` միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել, նավթի արտահոսք եւս չի եղել: Ներկայումս հաշվարկվում է երկու նավերին հասցված վնասը, պարզվում են կատարվածի հանգամանքները: Associated Press-ի փոխանցմամբ, չի հաղորդվում նաեւ, արդյոք տանկերը բեռնված է եղել, թե ոչ: Նավը ջուր է իջեցվել 1997 թվականին եւ ԱՄՆ ռազմածովային ուժերի կազմի մեջ է մտել 1999 թվականից: Միջադեպի պահին ռազմական նավը հերթապահում էր Հորմուզի նեղուցում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.