Ամերիկացի հայտնի գործարար եւ մեկենաս Ջորջ Սորոսը պատրաստվում է նորից ամուսնանալ: Իր 82-ամյակի արարողության ժամանակ նա խոստովանել է, որ արդեն նշանադրվել է 40-ամյա Տամիկո Բոլտոնի հետ: Reuters-ի փոխանցմամբ, սՍա լինելու է Սորոսի երրորդ, նրա ընտրյալի` երկրորդ ամուսնությունը: Գործարարի ընկերների խոսքով` Սորոսն ու Բոլտոնը ծանոթացել են 2008թ-ին: Հարսնացուն, ով նախկինում զբաղվել է համացանցով սննդային հավելանյութերի վաճառքով, ներկայումս օն-լայն յոգայի պարապմունքներ առաջարկող ընկերության ղեկավար է: Սորոսն արդեն հարսնացուին նվիրել է ամուսնական մատանի` պատրաստված վարդագույն ոսկուց` Graff ընկերության անդամանդով եւ պլատինե շրջանակով: Ամուսնության օրվա մասին չի հաղորդվում: Նախորդ ամուսնություններից Սորոսը 5 երեխա ունի: