Created on Sunday, 12 August 2012 00:10 Written by AMGA TV
Իրանում շաբաթ օրը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվն անցել է 250-ից: Այս մասին տեղեկացնում են իրանական հեռուստընկերությունները:
Օգոստոսի 11-ի երեկոյան Իրանի հյուսիս-արևմուտքը ցնցած ավելի քան 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից տուժածների թիվը գերազանցում է 2000-ը: Առաջին ցնցումից 11 րոպե անց գրանցվել է երկրորդը 6.1 մագնիտուդ ուժգնությամբ, այնուհետեւ հաջորդել էն 2 տասնյակից ավել ետցնցումներ։
Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի տարերային աղետների կենտրոնի ղեկավարի խոսքով` 60 գյուղ ավերվել է 50-80 տոկոսով, իսկ 6 գյուղ` ամբողջվին: Թավրիզում զոհեր չկան սակայն քաղաքը մնացել է առանց էլեկտրականության:
Ինչպես ցուցադրում են տեղական հեռուստաընկերությունները բազմաթիվ ընտանիքներ առանց տանիքի են մնացել եւ գիշերել են ուղղակի փողոցում։ շատերին տարհանել են վտանգ ներկայացնող շինություններից։