Logo

Articles

Պատմության ամենաշոգ ամիսը

taaq 4Միացյալ նահանգների կառավարությունը հաստատել է, որ այս տարվա հուլիսի ամիսը եղել է երկրի պատմության ընթացքում ամենաշոգ ամիսը: ԱՄՆ-ի օդերեւութաբանության ծառայությունը հայտնել է, որ երկրի սահմանակից 48 նահանգներում, բացառությամբ աշխարհագրական մեկուսացված դիրքում գտնվող Ալյասկայից եւ Հավայան կղզիներից, օդի միջին ջերմաստիճանը հասել էր 25,3 աստիճանի: Դա մի փոքր ավելի բարձր է, քան 1936թ. Փոշեմրրիկ անվանումը ստացած ամառը, որը մեծ վնասներ էր հասցրել երկրում: Պետական մարմինները հայտնել են նաեւ 1895 թվականին օդերեւութաբանական գրառումները սկսելու ժամանակից ամենատաք հունվարից մինչեւ հուլիս ամիս տեւած ժամանակաշրջանի, ինչպես նաեւ ամենատաք 12-ամսյա ժամանակահատվածի մասին: Ինչպես եւ 1930-ական թվականներին, Միացյալ Նահանգներում անգութ շոգը հսկա վնաս է պատճառել գյուղատնտեսությանը: Երկրի տարածքի մեծ մասում երաշտ էր հայտարարվել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.