Logo

Articles

Օբաման առաջ է անցել Ռոմնիից

obaro 6ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման առաջ է անցել իր հակառակորդից՝ հանրապետական կուսակցության հնարավոր թեկնածու Միթ Ռամնիից Վըրջինիա եւ Վիսկոնսըն կարեւոր նշանակություն ունեցող նահանգներում: Այս մասին են վկայում չորեքշաբթի օրը Նյու Յորք Թայմս, Սի-Բի-Էս հեռուստաընկերության եւ Քվինիփակի համալսարանի կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցման տվյալները: Հասարակական հարցումն անցկացնողները պարզել են, որ Վըրջինիայում նախագահ Օբամային համակրում է ընտրողների 49 տոկոսը, Ռամնիին՝ 45-ը: Վիսկոնսընում Օբամայի առաջնորդությունն ավելի մեծ է. նրան համակրում է ընտրողների 51 տոկոսը, իսկ Ռամնիին՝ 45-ը: Այսպես կոչված տատանվող մեկ այլ նահանգում՝ Կոլորադոյում սակայն առաջատար դիրքեր է զբաղեցնում Միթ Ռամնին: Նրան սատարում է ընտրողների 50 տոկոսը, իսկ Օբամային՝ 45-ը: Նախագահ Օբաման 2008 թվականի ընտրություններում հաղթանակ էր տարել այս երեք նահանգներում: 2008 թվականին նախագահ Օբաման կարողացել էր մի քանի տոկոսով առաջ անցնել իր հակառակորդ՝ հանրապետական թեկնածու Ջան ՄըքՔեյնից հիմնականում Միացյալ Նահանգների սպիտակամորթ բնակչության աջակցության շնորհիվ: Այժմ սակայն այդ ընտրողներն առավել հակված են հանրապետական թեկնածու ընտրելուն, սակայն Ռամնիի առավելությունը կազմում է ընդամենը երեք տոկոս: Օբաման այնուամենայնիվ մեծ ժողովրդականություն է վայելում աֆրո- եւ իսպանախոս ամերիկացիների շրջանում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.