Logo

Articles

Վաշինգթոնի ռազմական հիվանդանոցը տարհանել էին

hivandanc 5Վաշինգտոնի արվարձաններում գտնվող Ուոլթեր Ռիդի անվան ԱՄՆ ազգային ռազմական բժշկական կենտրոնի մասնաշենքերից մեկի անձնակազմն ու հիվանդները տարհանվել են, քանի որ ռումբի ահազանգ է ստացվել: Դեպքի վայր ժամանած սակրավորները հատուկ վարժեցված շների հետ կենտրոնի մասնաշենքերից մեկում փնտրել են պայթուցիկ սարքը։ Շենքում պայթուցիկի գտնվելու մասին ավելի վաղ հայտնել էին հեռախոսազանգի միջոցով։ Մասնաշենքում գտնվող բոլոր մարդիկ տարհանվել են: Դեպքից ժամեր անց բժշկական հաստատությունը վերսկսել է իր նորմալ աշխատանքը, քանի որ իրավապահներին չի հաջողվել որեւէ կասկածելի իր գտնել: Ոստիկանները որոնում են անհայտ հեռախոսային ահաբեկչին: Նշենք, որ ԱՄՆ մայրաքաղաքի մոտակայքում գտնվող բուժկենտրոնը ԱՄՆ զինված ուժերի ամենագլխավոր բուժհաստատություններից մեկն է։ Այստեղ է իրականացվում երկրի նախագահի պարբերական բուժհետազոտությունը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.