Logo

Articles

Ամերիկացիները իրանցի ծովագնացների են փրկել

naaav 3Ամերիկյան Ջեյմս Ուիլյամս ականակիր նավի անձնակազմի անդամները Հորմուզի նեղուցում փրկել են իրանցի 10 ծովագնացների կյանքը, որոնց նավում հրդեհ էր բռնկվել: Այս մասին հայտնել է ԱՄՆ Ռազմածովային ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, կապիտան Ջեյսըն Սալաթան: Իրանցիներից բացի, հրդեհված նավում եղել են նաեւ Պակիստանի 2 քաղաքացիներ, որոնց նույնպես հաջողվել է փրկել: -Նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն եւ շուտով կտեղափոխվեն Էնթերփրայզ ավիակրի վրա,- ասել է Սալաթան` ընդգծելով, որ այնտեղից էլ ծովագնացները կտեղափոխվեն հայրենիք: ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ լարված հարաբերությունների ֆոնին Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան նավերն առաջին անգամ չէ, որ փրկում են իրանցի ծովագնացների կյանքը: Հունվարին ամերիկյան Կիդ ականակիր նավն ազատ էր արձակել սոմալեցի ծովահենների կողմից առեւանգված իրանցի ձկնորսների նավը:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.