Logo

Articles

Խոշոր վթար Գյումրիում

shamshyan 7Այսօր վթար է տեղի ունեցել Գյումրիում: Սախարովի անվան հրապարակում` Շիրակացի եւ Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում, Գյումրի քաղաքի բնակիչ, 24-ամյա Մկրտիչ Մանուկյանը ժամը 03:00-ի սահմաններում վարելով  Մերսեդես E 320 մակնիշի ավտոմեքենան, շրջվել է եւ բախվել շենքի անկյունապատին: Վթարի հետեւանքով 4 մարդ մահացել է: Տուժածներին մեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու շտապբուժօգնության եւ փրկարար ծառայության աշխատակիցները: Երեք անձ` Գյումրի քաղաքի բնակիչներ, 24-ամյա Սամվել Մինասյանը, 26-ամյա Սեւակ Հովհաննիսյանը եւ  25-ամյա Էդգար Ավագյանը: Մեքենայի վարորդ, 24-ամյա Մկրտիչ Մանուկյանը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց, որտեղ եւ մահացել է: Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ճանապարհային երթեւեկության  կանոնները խախտելու հատկանիշներով:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.