Logo

Articles

Հայաստանում ՏԻՄ առաջադրումները շարունակվում են

tim 5Հայաստանում շարունակվում են տեղական ինանքակառավարման մարմինների ընտրությունների համար առաջադրումները: Գործընթացը սկսվել է օգոստոսի 5-ին եւ ավարտվելու է օգոստոսի 10-ին: Այս պահի դրությամբ Էջմիածնում եւ Մեծամորում առաջադրվել են միայն գործող քաղաքապետերը` անկուսակցական Կարեն Գրիգորյանը եւ ՀՀԿ անդամ Ռոբերտ Գրիգորյանը: Ընդ որում` առաջինը գեներալ Մանվելի որդին է, մյուսը` եղբայրը: Վանաձորում առաջադրվել է երեք Թեկնածու`գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ԲՀԿ-ական Էդիկ Կարախանյանը, փաստաբան Կարեն Թումանյանը: Տաշիրում առաջադրվել են գործող քաղաքապետ Նշան Սողոյանը, Վազգեն Ղազարյանը եւ Քերոբ Գրիգորյանը: Ստեփանավանում քաղաքապետի եղբայրը` Միքայել Ղարաքեշիշյանը եւ Վարդան Գրիգորյանը: Կապանում առաջադրվել են գործող քաղաքապետ, ՀՅԴ անդամ Արթուր Աթայանը եւ անկուսակցական Գագիկ Աթաջանյանը, ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է ՀՀԿ անդամ Աշոտ Հայրապետյանը: Մեղրիում առաջադրված է քաղաքապետի երկու թեկնածու: Քաջարանի, Ագարակի, Սիսիանի, Դաստակերտի, իսկ Լոռու մարզից Թումանյանի, Շամլուղի եւ Ախթալայի քաղաքապետերի պաշտոններում: Գյումրիում առաջադրվել են պատգամավոր Սամվել Բալասանյանն ու ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանը: Առաջադրվելու մտադրություն ունի նաեւ Վարդան Ղուկասյանը: Նշենք, որ ՀԱԿ-ը որեւէ թեկնածու չի առաջադրել:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.