Logo

Articles

Հիվանդանոցից փորձել էր երեխա գողանալ

46-ամյա կինը փորձել էր երեխա գողանալ Garden Grove-ի հիվանդանոցից, սակայն վերջին պահին ձերբակալվել էր: Գարդեն Գրովի ոստիկանության լեյտենենատ Ջեֆ Նայթընգեյլը հայտնել է, որ Գրիզել Ռամիրեսը, հագնվելով հիվանդանոցի աշխատաղի պես, մուտք է գործել Garden Grove Hospital/Medical Center եւ գնացել հիվանդասենյակ, որտեղ երիտասարդ մայրը պառկած էր նորածին երեխայի հետ: Նա մորը հանձնարարել է լոգանք ընդունել, իսկ ինքը, երեխային դնելով լայն պայուսակի մեջ փորձել է ճողոպրել: Նա չի հասցրել մոտենալ հիվանդանոցի ելքին, քանի որ աղմուկ է բարձրացրել երեխայի ձեռքի սենսորային անվտանգության ձեռնաշղթան, Ռամիրեսին գտել են, իսկ երեխային հանձնել ահաբեկված մորը: Ոստիկանության փոխանցմամբ, հիվանդանոցի աշխատողները օպերատիվ են արձագանքել, Ռամիրեսին ձերբակալել են եւ երեխայի առեւանգման մեղադրանք առաջադրել: Նրա արարքի դրդապատճառն անհայտ է:
Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.