Logo

Articles

Հրդեհ նավթագործարանում

Created on Wednesday, 08 August 2012 04:24 Written by AMGA TV

Սան Ֆրանցիսկոյի մերձակայքում գտնվող Ռիչմոնդ քաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել Chevron-ի նավթավերամշակման գործարանում: Հրդեհը սկսվել է երեկ երեկոյան եւ լուրջ սպառնալիք ստեղծել: Հրդեհի հետեւանքով մարմնական վնասվածքներ է ստացել բանվորներից մեկը: Այսօր առավոտյան ընկերության ներկայացուցիչը հայտնել է, թե կրակի տարածումը հաջողվել է կանխել, սակայն հայտնի չէ, թե երբ հնարավոր կլինի մարել կրակը: Գործարանի վրա ծխի ահռելի ամպ է բարձրացել: Առայժմ հայտնի չէ, թե որն է հրդեհի բռնկման պատճառը: Բռնկումից անմիջապես հետո տեղական իշխանությունները խորհուրդ են տվել մերձակա բնակավայրերի ապրողներին փակել տան պատուհանները եւ սոսնձել անցքերը: Ահռելի ծխի պատճառով Ռիչմոնդում անջատել են էլեկտրականությունը, փակվել են երկաթուղու երեք կայարաններ: Ռիչմոնդի նավթավերամշակման գործարանը խոշորագույններից մեկն է ԱՄՆ-ում, եւ նրա հաշվին է ԱՄՆ-ում վերաշակվող նավթի 8-րդ մասը: Գործարանի արտադրական հզորությունների վերականգնումը մի քանի ամիս կտեւի, ըստ փորձագետների` դա կհանգեցնի փախանումների վառելիքի շուկայում, եւ որպես հետեւանք բենզինի ու դիզելային վառելիքի գների աճի:
Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.