Logo

Articles

Ռամնիին մեղադրել են

Բարաք Օբամայի նախընտրական շտաբը գործող նախագահի մրցակից հանրապետական Միթ Ռամնիին մեղադրել է Իրանում ներդրումներ կատարող ընկերությունների հետ կապեր ունենալու մեջ: -Միթ Ռամնին թեկնածու է, ով չի կատարել խոստումները՝ դադարեցնել ներդրումները Իրանի հետ կապ ունեցող ընկերություններում: Նրա թրասթը խոստում տալուց հետո մի քանի տարի շարունակ ներդրումներ է կատարում այդ ընկերություններում: Միթ Ռամնին շահեր է ունեցել թուրքական Turkcell ընկերությունում, որը փորձում է բիզնես զարգացնել Իրանում,- ասվում է Օբամայի շտաբի մամուլի քարտուղար Բեն Լաբոլթի հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ավագ խորհրդական Դեւիդ Պլաֆը իր երկու ելույթների համար 100 հազար դոլար հոնորար է ստացել մի ընկերությունից, որը կապ ունի Իրանի կառավարության հետ:
Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.