Logo

Articles

Դժբախտ պատահար Նորթ Հալիվուդում

Created on Monday, 06 August 2012 23:32 Written by AMGA TV

gnacq 6Նորթ Հալիվուդի 59-ամյա բնակիչը վրաերթի է ենթարկվել բեռնատար գնացքի կողմից Բաբ Հոփ օդանավակայանի մերձակայքում: Ոստիկանության փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել երեկ գիշերը: Լոս Անջելեսի ոստիկանության Վյալիի տրանսպորտային բաժնի ներկայացուցիչ Ջիմմի Չոնն ասել է, թե Union Pacific-ի արեւմուտք ընթացող գնացքը Վանոուեն փողոցի մոտ հարվածել է տղամարդուն: Տուժածը մահացել է տեղում, ստացած վնասվածքների հետեւանքով: Ոստիկանությունը նրա անունը չի հաղորդել նախքան հարազատներին դեպքի մասին տեղյակ պահելը: Վթարի հանգամանքների հետաքննություն է ընթանում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.