Logo

Articles

Կայծակը հարվածել է ավտոմրցարշավի հանդիատեսներին

Created on Monday, 06 August 2012 23:01 Written by AMGA TV

nuscar 7Փենսիլվենիա նահանգում Pocono Raceway ավտոմրցման կայանում կայծակի հարվածից 1 մարդ է մահացել, եւս 9-ը ստացել են վնասվածքներ: Associated Press-ի փոխանցմամբ, մրցարշավի ներկայացուցիչների խոսքով` կայծակը հարվածել է հենց այն պահին, երբ մրցարշավից հետո հանդիսականները հեռանում էին կայանից: Տուժածներից 5-ին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում, մյուս 4-ին հոսպիտալացրել են: Նրանցից մեկի վիճակը բժիշկները ծանր են գնահատում: Դեռեւս հայտնի չէ` կայծակը մե՞կ անգամ է հարվածել, թե՞ ոչ: Ավտոմրցման կայանի տնօրինությունը հայտնել է, թե դեռ պետք է պարզել` նրանք տուժել են կայծակի՞ հարվածից, թե՞ այլ պատճառներ են եղել: Pocono Raceway-ը Փենսիլվանիայի Լոնգ-Պանդ քաղաքում բացվել է 1971 թվականին: Այնտեղ, մասնավորապես, անցկացվում են NASCAR եւ Pennsylvania 400 ավտոմրցարշավները: Վերջինս այս տարի անցկացվում է օգոստոսի 3-5-ը: Կիրակի ավտոմրցարշավը անձրեւի պատճառով կարճատեւ է եղել: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.