Logo

Articles

Քլինթ Իսթվուդը պաշտպանում է Ռամնիին

Created on Monday, 06 August 2012 22:39 Written by AMGA TV

cleant 3Դերասան եւ ռեժիսոր Քլինթ Իսթվուդը առաջիկա ընտրութուններին աջակցելու է հանրապետական թեկնածու Միթ Ռամնիին: Ըստ դերասանի` այդ տղան կարող է նախագահ դառնալ: Քառակի օսկարակիրը իր որոշման մասին հայտարարել է Այդահո նահանգում հանգանակության ժամանակ: Ըստ Իսթվուդի` ինքը հանրապետականին ուշադրություն է դարձրել դեռեւս այն ժամանակ, երբ վերջինս Մասաչուսեթսի նահանգապետի պաշտոնի համար էր պայքարում: -Աստված, այդ տղան չափազանց լավն է նահանգապետ լինելու համար: Սակայն, երեւում է, նա կարող է նախագահ դառնալ, – այդպես է բնութագրել դերասանը քաղաքական գործչի մասին իր առաջին տպավորությունները: Այդահոյի դրամահավաքի ժամանակ այդ աջակցությունն ազդեցություն է ունեցել: Նախընտրական քարոզարշավի համար հաջողվել է հավաքել 2 միլիոն դոլար` նահանգի համար յուրօրինակ ռեկորդ: Հիշեցնենք, որ հոլիվուդյան շատ աստղեր էլ պաշտպանում են գործող նախագահ Բարաք Օբամային եւ դրամահավաք են կազմակերպել: Օբամայի նախընտրական քարոզարշավի համար բարեգործական ընթրիքներ են կազմակերպել Սեռա Ջեսիքա Փարքըրը եւ Ջորջ Քլունին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.