Logo

Articles

Օբաման իր ծնունդը նշել է գոլֆ խաղալով

obama birth 8ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր 51-րդ տարեդարձը նշել է Էնդրյուս ավիաբազայում ընկերների հետ գոլֆ խաղալով: Ինչպես հաղորդում է Reuters-ը, Սպիտակ տան շեֆ խոհարար Սեմ Քասի եւ այցելությունների հարցերով վարչության պետ Մարվին Նիքոլսի հետ գոլֆի պարտիայից հետո Օբաման ուղղաթիռով մեկնել է Քեմփ Դեյվիդի նստավայր, որտեղ պետք է տեղի ունենա տոնական ընթրիքը տիկնոջ` Միշելի հետ: Օբամայի դուստրերը գտնվում են ամառային ճամբարում եւ հոր ծննդյան տարեդարձին չեն մասնակցել: Նշենք, որ Բարաք Հուսեյն Օբաման օգոստոսի 4-ին նշել է իր 51-ամյա: ԱՄՆ 44-րդ նախագահը 2009թ. արժանացել է խաղաղության նոբելյան մրցանակի: Մինչ նախագահ ընտրվելը նաեւ սենատոր էր Իլլինոյսից:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.