Logo

Articles

Հարձակում Լիբանանում ոստիկանների վրա

liba 5Լիբանանի Բեքաայի հովտում գյուղացիների հարձակումների հետեւանքով վիրավորվել է լիբանանյան բանակի երկու ոստիկան եւ երկու զինծառայող: Նման ձեւով են ֆերմերներն արձագանքել մարիխուանայի դաշտերը ոչնչացնելու ուժայինների գործողություններին: Զինվորականների վրա հարձակումը տեղի է ունեցել Բաալբեքի շրջակայքում: Քրիստոնյաները, պաշտպանելով իրենց ցանքսերը, ականանետերից, նռնականետերից գնդացիրներից կրակ են բացել զինվորական ստորաբաժանումների վրա: Վիրավորներից մեկը լիբանանյան բանակի մայոր է, մյուսը՝ լեյտենանտ: Զինվորականները ստիպված են եղել ժամանակավորապես ցած դնել բահերը եւ գերանդիները եւ վերցնել ինքնաձիգները եւ պատասխան կրակ բացել: Գյուղացիների շրջանում զոհերի մասին տեղեկություն չի հաղորդվում, սակայն հարձակվողների որոնողական աշխատանքները շարունակվում են: Նույն շրջանում հարձակում է եղել ոստիկանական բաժանմունքի վրա, վիրավորվել է երկու ոստիկան:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.