Logo

Articles

Plain Jane Bandit-ին ձերբակալել են

jaine 5Ոստիկանությունը ձերբակալել է կնոջը, ով ութ բանկ է կողոպտել Հյուսիսային Կալիֆոռնիայում եւ հայտնի է Plain Jane Bandit մականունով: Իշխանությունները պարզել են, որ բանկերի սերիական կողոպուտի հեղինակը 38-ամյա Սիլվիա Հելեն Գարսիան է: FBI-ը բազմաթիվ ապացույցներ է գտել եւ ձերբակալել կողոպտչին Դաունի իր տանը երեկ ուշ երեկոյան: Plain Jane Bandit-ը երեք շաբաթվա ընթացքում ութ բանկ էր կողոպտել Սերիտոսում, Դաունիում, Սանտա-Ֆե-Սփրինգսում, Ուիտիեում, Բուենա-փարկում, եւ երկուսն էլ Մորենո-Վյալիում: Վերջին կողոպուտը նախօրեին եղել է Սերիտոսում, սակայն Գարսիային չէր հաջողվել գումար վերցնել: Նրան Plane Jane Bandit մականունը տվել էին ականատեսները: Կողոպտիչը միշտ գործել է նույն սցենարով, մտել բանկ, սպառնացել, գումար պահանջել եւ հեռացել` ասելով, որ իրեն դրսում սպասող կա:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.