Logo

Articles

Լոս Անջելեսում հայերեն քվեաթերթիկներ կտպեն

Created on Friday, 03 August 2012 23:14 Written by AMGA TV

vvvv 4Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը օգոստոսի 1-ին որոշում է ընդունել փուլային մոտեցում մշակել` հայերենը, ռուսերենը եւ պարսկերենը որպես պաշտոնական լեզուներ քաղաքային ընտրություններում ներառելու համար: Թեեւ քվեաթերթիկները դեռեւս այդ լեզուներով չեն լինի, քանի որ դա գումարներ է պահանջում, քաղաքը սակայն կդիմի տարբեր համայնքներին` ընտրությունների համար փնտրելու այնպիսի աշխատողներ, ովքեր խոսում են այդ լեզուներով եւ կառաջարկի ընտրությունների մասին տեղեկություններ այդ լեզուներով:Քաղաքապետարանի ներկայացուցիչ Ջուն Լեգմեյը հաղորդել է, որ ծրագիրը կմեկնարկի 2015 թ-ին: Խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանն ասել է, որ հայերենն ամենաշատ տարածվածն է քաղաքում` անգլերենից, իսպաներենից եւ կորեերենից հետո: Իր հերթին խորհրդի անդամ Էրիկ Գարսեթին ավելացրել է, որ Լոս Անջելեսը կարող է ավելացնել ընտրողների մասնակցությունը տեղակատվություն ներկայացնելով այլ լեզուներով: -Վերջին ընտրություններին նկատեցինք, որ կարող ենք մասնակցությունը 2000-ով ավելացնել հայերեն խոսող ընտրողներով,-ասել է նա: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.