Logo

Articles

Մաֆիոզը թաքնվում էր բունկերում

mafff 4Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է Նդրանգետա կլանի պարագլուխներից Ջուզեպե Ակվինոյին՝ «Խելառ» մականունով, սակայն նրան բռնելու համար ոստիկանները ստիպված են եղել քանդել նրա բունկերը, որում նա թաքնվում էր: Հեռակա կարգով 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Ակվինոն վերջին 2 տարիներին թաքնվում էր իշխանություններից: Մաֆիոզին գտնելու համար իրավապահները նախ ձերբակալել են նրա եղբորը. միայն դրանից հետո պարզվել է, որ այդ ամբողջ ընթացքում Ակվինոն թաքնվել է Կալաբրիայի Մարինա դի Ջոյզա Իոնիկա քաղաքում իր մոր տանը, որը նա վեր է ածել բունկերի: Ըստ իրավապահների՝ բունկերը գտնելը, չիմացող մարդու համար, գրեթե անհնարին է եղել: Բունկեր մուտքը վերահսկել է տանտերը, էլեկտրոնիկայի միջոցով: Ակվինո կլանը համարվում է ամենահզորներից մեկը կոկայինի շուկայում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.